Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (փողերի լվացման) դեմ պայքարի, ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման եվ հաճախորդների նույնականացման ընթացակարգերի քաղաքականություն (AML/KYC)

(Anti-Money Laundering and Know Your Customer Policy)

Վերջին թարմացում՝ 11.07.2026 թ.

1. Ընդհանուր դրույթներ

Սույն Քաղաքականությունը մշակվել է՝կանխելու Ընկերության գործունեության օգտագործումը հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (փողերի լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման նպատակներով։

Քաղաքականությունը կիրառվում է Ծառայության բոլոր Օգտատերերի նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքացիությունից, ռեզիդենտության կարգավիճակից և գործարքների ծավալից։

Ընկերությունն իրականացնում է գործունեություն կրիպտոակտիվների փոխանակման ձևաչափով՝ օգտագործելով արտաքին կրիպտոարժութային դրամապանակներ և կանխիկ դրամական միջոցներ։ Օգտատիրոջ միջոցների պահպանում Ընկերության կողմից չի իրականացվում։

2. Ռիսկերի վրա հիմնված մոտեցում (Risk-Based Approach)

Ընկերությունը կիրառում է ռիսկերի վրահիմնված մոտեցում Օգտատերերի և նրանց գործարքների գնահատման գործընթացում։ Ռիսկի գնահատումն իրականացվում է՝հաշվի առնելով հետևյալ գործոնները՝

  • Օգտատիրոջ բնակության կամգրանցման երկիրը,
  • գործարքների բնույթը և ծավալը,
  • կանխիկ դրամական միջոցների օգտագործումը,
  • սեփականության կառուցվածքը (իրավաբանական անձանց համար),
  • այլ գործոններ, որոնք կարող են ազդել ռիսկի մակարդակի վրա։

Ռիսկի մակարդակից կախված՝ Ընկերությունը կարող է կիրառել լրացուցիչ ստուգման միջոցներ կամ մերժել Օգտատիրոջ հայտի ձևակերպումը (հղում՝ Օգտագործման պայմաններ, կետ 10.4)։

3. Նույնականացում եվ ստուգում (KYC)

3.1 Նույնականացման պարտադիր բնույթ

Ընկերությունն իրականացնում է յուրաքանչյուր Օգտատիրոջ ամբողջական նույնականացում և ստուգում ՝ մինչև կրիպտոակտիվների և/կամ կանխիկ դրամական միջոցների հետ գործարքների ձևակերպման հնարավորության տրամադրումը Ծառայության միջոցով։ Պարզեցված նույնականացում չի կիրառվում։

3.2 Նույնականացման կարգ

Նույնականացումը կատարվում է ավտոմատացված նույնականացման համակարգի միջոցով՝ օգտագործելով մասնագիտացված ծրագրային ապահովում։ Գործընթացը ներառում է՝

  • անձը հաստատող փաստաթղթի ներբեռնում,
  • փաստաթղթի իսկության ավտոմատ ստուգում,
  • կենսաչափական նույնականացում,
  • ստուգում պատժամիջոցային և այլ ցուցակներով,
  • Օգտատիրոջ ռիսկի մակարդակի գնահատում։Ընկերությունն իրավունք ունի ներգրավել երրորդ անձանց՝ նույնականացման և ստուգման գործընթացների իրականացման համար։

Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Ընկերությունը։

4. Ֆիզիկական անձանց նույնականացում

4.1 Կրիպտոակտիվների կամ ֆիատ միջոցների փոխանակման հայտ ձևակերպելուց առաջ յուրաքանչյուր Օգտատեր պարտավոր է գրանցվել Ծառայության կայքում գտնվող անձնական էջում և անցնել պարտադիր նույնականացման գործընթաց AML bot KYC համակարգի միջոցով։ Առանց նույնականացման հայտերի ձևակերպումն անհնար է։

4.2 Նույնականացումն իրականացվում է հավաստի և վավեր փաստաթղթերի ու տեղեկատվության հիման վրա, ներառյալ՝

• անուն և ազգանուն,

• քաղաքացիություն,

• գրանցման և/կամ փաստացի բնակության հասցե,

• ծննդյան ամսաթիվ,

• անձը հաստատող փաստաթղթի սերիա, համար և տրման ամսաթիվ։

4.3 Ընկերությունը հաշվառում է Օգտատիրոջ կամ նրա անունից կնքված գործարքների բոլոր էական պայմանները, ներառյալ՝

• գործարքի ամսաթիվը և ժամը,

• գործարքի տեսակը (գնում, վաճառք, փոխանակում և այլն),

• գումարը և արժույթը,

• գործարքին մասնակցող կրիպտոակտիվները՝ ներառյալ քանակը և գինը,

• կատարման եղանակը (կանխիկ / անկանխիկ),

• գործարքի կողմերի տվյալները,

• այլ պարամետրեր, որոնք անհրաժեշտ են ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման համար։

4.4 Բոլոր տվյալները պահպանվում են ՀՀ օրենսդրությանը և Ընկերության ներքին ընթացակարգերին համապատասխան՝ առնվազն 5 տարի։

5. Իրավաբանական անձանց նույնականացում

Իրավաբանական անձի հետ գործարար հարաբերություններ հաստատելիս Ընկերությունն իրականացնում է՝

  1. Իրավաբանական անձի նույնականացում՝
  • լրիվ անվանում,
  • կազմակերպաիրավական ձև,
  • գրանցման տվյալներ,
  • ՀՎՀՀ,
  • իրավաբանական հասցե։

2. Իրավաբանականանձի ներկայացուցչի նույնականացում և նրա լիազորությունների ստուգում։

3. Վերջնական շահառու սեփականատերերի (UBO) բացահայտում ևնույնականացում։

4. Սեփականության կառուցվածքի և գործունեության բնույթի վերլուծություն։

Ընկերությունն իրավունք ունի պահանջել հիմնադիր փաստաթղթեր, ռեգիստրներից քաղվածքներ և ռիսկի գնահատման համար անհրաժեշտ այլ տվյալներ։

6. Քաղաքականապես ազդեցիկ անձինք (PEP)

PEP՝ ֆիզիկական անձ, որը զբաղեցնում էկամ զբաղեցրել էբարձր պետական, քաղաքական կամհանրային պաշտոն, ինչպես նաևնրա ընտանիքի անդամները և նրա հետսերտ կապ ունեցող անձինք։

6.1 PEP սպասարկման սահմանափակումներ

PEP կարգավիճակի հայտնաբերման դեպքում Ընկերությունն իրավունք ունի մերժել հայտի ձևակերպումը, իսկ սպասարկման ընթացքում հայտնաբերման դեպքում՝ կասեցնել գործարքները։

7. Ուժեղացված ստուգման միջոցներ (EDD)

Բարձր ռիսկի դեպքերում Ընկերությունը կիրառում է ուժեղացված ստուգման միջոցներ, ներառյալ՝

• միջոցների աղբյուրի հաստատման պահանջ,

• միջոցների ծագման հաստատման պահանջ,

• գործարքների լրացուցիչ վերլուծություն,

• բլոկչեյն հասցեների խորացված ստուգում,

• սահմանափակումների կամ լիմիտների սահմանում,

• գործարքի մերժում։

8. Գործարքների մոնիթորինգ

Ընկերությունն իրականացնում է Օգտատերերի գործարքների շարունակական մոնիթորինգ՝ կասկածելի, անսովոր կամ հնարավոր անօրինական գործարքների հայտնաբերման նպատակով, ներառյալ՝

• գործարքների բնույթի և ծավալի վերլուծություն,

• գործարքների համադրում Օգտատիրոջ պրոֆիլի հետ,

• կրիպտոհասցեների ստուգում AML վերլուծական գործիքների միջոցով,

• ստուգում պատժամիջոցային և այլ սահմանափակիչ ցուցակներով։

9. Գործարքների կասեցում եվ արգելափակում

9.1 Ընկերությունն իրավունք ունի կասեցնել գործարքի իրականացումը կամ ժամանակավորապես սահմանափակել Օգտատիրոջ մուտքը Ծառայության գործառույթներին, եթե՝

• չեն տրամադրվել պահանջված փաստաթղթերը,

• հայտնաբերվել է կասկածելի գործունեություն,

• գործարքը չի համապատասխանում Օգտատիրոջ պրոֆիլին,

• անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ ստուգում (EDD),

• առկա են ՀՀ օրենսդրության պահանջներ։

9.2 Ստուգման շրջանակներում Ընկերությունն իրավունք ունի՝

• պահանջել լրացուցիչ փաստաթղթեր,

• պահանջել միջոցների աղբյուրի հաստատում,

• իրականացնել բլոկչեյն հասցեների խորացված վերլուծություն,

• մերժել հայտի ձևակերպումը։

9.3 Գործարքների մշակումը կատարվում է միայն մուտքագրված միջոցների վերջնական կարգավիճակի հաստատումից և երրորդ կողմի ծառայությունների, լիկվիդայնության մատակարարների կամ վճարային համակարգերի կողմից սահմանափակումների բացակայության դեպքում։

10. Սպասարկման մերժում եվ գործարար հարաբերությունների դադարեցում

Ընկերությունն իրավունք ունի մերժել Օգտատիրոջ հետ գործարար հարաբերությունների հաստատումը կամ շարունակումը, եթե՝

• չի անցել KYC գործընթացը,

• տրամադրվել են կեղծ կամ ոչ հավաստի տվյալներ,

• հայտնաբերվել է PEP կարգավիճակ,

• հայտնաբերվել են կապեր պատժամիջոցների ենթարկված անձանց հետ,

• ռիսկի մակարդակի որոշման անհնարինություն,

• հայտնաբերվել է բարձր ռիսկային գործարքների մասնակցություն։

11. Միջոցների աղբյուրների սահմանափակումներ եվ արգելված կատեգորիաներ

Ընկերությունը չի մշակում գործարքներ, որոնք կապված են՝

• պատժամիջոցների տակ գտնվող իրավասությունների հետ,

• միջազգային պատժամիջոցների տակ գտնվող հարթակների հետ,

• ահաբեկչության, ծայրահեղականության հետ,

• Darknet / Ransomware / Malware,

• Child Exploitation,

• Stolen Funds,

• Scam / Fraud,

• Mixing Services,

• ապօրինի խաղային բիզնեսի հետ։

Ընկերությունն իրավունք ունի մերժել բարձր ռիսկային կատեգորիաներին վերաբերող գործարքների հայտերը (Օգտագործման պայմաններ, կետ 10.4)։

12. Կրիպտոավանդների նկատմամբ պահանջներ

Յուրաքանչյուր կրիպտո ավանդ պետք է ուղարկվի Ընկերության կողմից տվյալ գործարքի համար տրամադրված եզակի հասցեին։ Միևնույն հասցեի օգտագործումը մի քանի անկախ գործարքների համար՝ առանց նախնական համաձայնեցման, արգելվում է։ Խախտումը կարող է հանգեցնել միջոցների մշակման ուշացման՝ մինչև ստուգման ավարտը։

13. Գործարքների իրականացման և միջոցների ստացողների ստուգման առանձնահատկությունները

13.1. Ֆիզիկական անձանց համար

Ընկերությունը գործարքներ է իրականացնում բացառապես նույնականացման և վերիֆիկացման (KYC) ընթացակարգն անցած Օգտատիրոջ հետ։

Գործարքներ իրականացնելիս Օգտատիրոջ տվյալները պետք է համապատասխանեն՝

  • անկանխիկ հաշվարկների դեպքում դրամական միջոցների մուտքագրման կամ ստացման համար օգտագործվող վճարային գործիքի սեփականատիրոջ տվյալներին,
  • կանխիկ հաշվարկների դեպքում դրամական միջոցները փաստացի մուտքագրող կամ ստացող անձին,
  • այն բանկային կամ վճարային տվյալների սեփականատիրոջը, որոնց փոխանցվում են դրամական միջոցները։

Երրորդ անձանց պատկանող վճարային գործիքների, բանկային հաշիվների, վճարային տվյալների կամ կանխիկ դրամական միջոցների օգտագործումը չի թույլատրվում։

Կանխիկ դրամական միջոցների ստացումը թույլատրվում է բացառապես նույնականացման և վերիֆիկացման (KYC) ընթացակարգն անցած Օգտատիրոջ կողմից։

Տվյալների անհամապատասխանության կամ երրորդ անձանց պատկանող վճարային տվյալների օգտագործման հայտնաբերման դեպքում Ընկերությունը մերժում է գործարքի իրականացումը։

13.2. Իրավաբանական անձանց համար

Ընկերությունը իրավաբանական անձի անունից գործարքներ իրականացնում է բացառապես տվյալ իրավաբանական անձի լիազորված ներկայացուցչի միջոցով, որը անցել է նույնականացման և վերիֆիկացման (KYC) ընթացակարգը։

Մինչև գործարքի իրականացումը Ընկերությունը ստուգում է ներկայացուցչի՝ իրավաբանական անձի անունից գործելու լիազորությունները։ Այդ նպատակով Ընկերությունն իրավունք ունի պահանջել նման լիազորությունները հաստատող փաստաթղթեր, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝

  • իրավաբանական անձի ղեկավարի նշանակումը հաստատող փաստաթղթեր,
  • լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ,
  • հիմնադիր փաստաթղթեր կամ պետական ռեգիստրներից ստացված տեղեկություններ,
  • ներկայացուցչի լիազորությունները հաստատելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր։

Կրիպտոակտիվների գնման դեպքում Ընկերությունը դրամական միջոցներ ընդունում է բացառապես այն իրավաբանական անձից, որի շահերը ներկայացնում է նույնականացման և վերիֆիկացման (KYC) ընթացակարգն անցած լիազորված ներկայացուցիչը։

Կրիպտոակտիվների վաճառքի դեպքում Ընկերությունը դրամական միջոցները փոխանցում է բացառապես այն իրավաբանական անձի բանկային հաշվին, որի շահերը ներկայացնում է նույնականացման և վերիֆիկացման (KYC) ընթացակարգն անցած լիազորված ներկայացուցիչը։

Երրորդ անձանց պատկանող բանկային հաշիվների, վճարային գործիքների կամ վճարային տվյալների օգտագործումը չի թույլատրվում։

Ընկերությունն իրավունք ունի մերժել գործարքի իրականացումը, եթե հնարավոր չէ հաստատել իրավաբանական անձի ներկայացուցչի լիազորությունները կամ եթե հայտնաբերվում է AML/CFT կամ antifraud բարձր ռիսկ։